Կարևոր իրադարձություններ

Էական չէ, թե երբ կվերադառնա Մեսսին. Լուիս Էնրիկե

30 Հոկտեմբեր, 2015 21:44
Էական չէ, թե երբ կվերադառնա Մեսսին. Լուիս Էնրիկե

Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի՝ «Խետաֆե»-ի դեմ հանդիպման մասին, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

««Խետաֆե»-ն արժանի մրցակից է, որն ունի հրաշալի պաշտպաններ: «Խետաֆե»-ի դեմ հանդիպումը մեզ համար իսկական փորձություն կլինի: Նրանք սեփական հարկի տակ ավելի վստահ են խաղում:

Ինիեստան և Սերխի Ռոբերտոն շարք են վերադարձել: Չի կարելի ասել, որ նրանք պատրաստ են այդ խաղին հարյուր տոկոսով, սակայն հնարավոր է, որ նրանցից մեկը դուրս գա փոխարինման:

Ինձ համարա մեկ է, թե երբ կապաքինվի Մեսսին: Մրցաշրջանը երկար է: Կարևոր է, որ նա պատրաստ լինի հարյուր տոկոսով»,- հայտարարել է Լուիս Էնրիկեն:

Հիշեցնենք, որ «Խետաֆե»-«Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 31-ին, Երևանի ժամանակով 23:30-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին