Կարևոր իրադարձություններ

Աջափնյակում դանակի 20 հարված են հասցրել 30-ամյա մի տղամարդու

30 Հոկտեմբեր, 2015 20:24
Աջափնյակում դանակի 20 հարված են հասցրել 30-ամյա մի տղամարդու

Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դիտավորությամբ 30-ամյա տղամարդու առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ:

2015թ. հոկտեմբերի 30-ին՝ ժամը 01:00-ին, «Արմենիա» ՀԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի, որովայնի, ստորին վերջույթների եւ դեմքի կտրած-ծակած բազմաթիվ վերքերով (թվով 20) Սիլիկյան 2-րդ շենքի մոտից իրենց մոտ է տեղափոխվել մոտ 30 տարեկան տղամարդ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը:

Ձեռնարկված քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, եւ 30-ամյա տղամարդուն ծանր մարմնական վնաս պատճառելու կասկածանքով ձերբակալվել է Երեւանի 38-ամյա բնակիչ Հ.Բաղդասարյանը, ով ցուցմունք է տվել տեղի ունեցածի վերաբերյալ։

Ըստ նախնական քննության տվյալների՝ վերջինս 30-ամյա տղամարդուն դանակով բազմաթիվ հարվածներ հասցրել է իր տանը:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ:

Կատարվում է նախաքննություն:

 

Լրահոս

Դիտել ավելին