Կարևոր իրադարձություններ

Ֆեյսբուքյան քննարկում.նշել, թե չնշել Halloween-ը

30 Հոկտեմբեր, 2015 21:22
Ֆեյսբուքյան քննարկում.նշել, թե չնշել Halloween-ը

Wnews.am-ը գրում է.

Էլի եկավ Halloween-ը և էլի «Ֆեյսբուք»-ի  հայկական տիրույթում սկսվեցին բուռն քննարկումներ՝ նշել, թե չնշել  Halloween-ը: Պատճառաբանությունները տարբեր են, կարծիքնրը՝ նույնպես:

Wnews.am– ը փորձեց լսել և՛ դեմ , և՛ կողմ կարծիքները: Ահա, թե ինչ է ստացվել:  

Արսեն Բաբայան. Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ

Ես ընդհանրապես տոներին դեմ չեմ, եթե դրանք չեն հակասում մեր ազգային մտածելակերպին: Մի կողմից բազմաթիվ երկրներում ընդունված ու լայն ճանաչում ունեցող տոն է, սակայն դրա հիմքում ագրեսիան է, ինչը մեր ազգի համար, կարծում եմ, այնքան էլ ընդունելի չէ: Հիշեցի վերջերս ընկերներիցս մեկի հետ հենց այդ տոնի մասին էինք խոսում և պատմեց, որ նախորդ տարի իր 4 տարեկան դուստրը փողոցում տեսնելով Halloween դիմակներ, շատ էր վախեցել: Ինքս երբեք չեմ մասնակցել այդ տոնին, երբեք որևէ միջոցառման չեմ գնում, որը կապ ունի դրա հետ: Երբեք այդ տոնն ինձ վրա դրական ազդեցություն չի թողել, բացասականը՝ եղել է: Այստեղից էլ կարող եմ եզրակացնել, որ դեմ եմ ագրեսիա պարունակող ցանկացած միջոցառման: Իսկ եթե նշում են, ապա լավ կլինի, որ նշեն փակ տարածքներում, որտեղ երեխաների համար անտեսանելի կլինի:  

Լուսի Քոչարյան. լրագրող 

Մի տեսակ անտարբեր եմ։ Եթե օրինակ իմ հավանած վայրում հետաքրքիր իվենթ լիներ էդ թեմատիկայով, կգնայի, կպարեի հաճույքով։ Բայց որ ասեմ, թե անհամբեր դրան եմ սպասում ամեն տարի, հաստատ սուտ կլինի։ Մի խոսքով, լրիվ տոլերանտ վերաբերմունք։ Հելոուինից ընկճախտ ապրողներին էլ չեմ ընկալում։  

Գնել Նալբանդյան.«Ժամը» լրատվական ծրագրի և newmag ամսագրի գլխավոր խմբագիր. 

Ես կողմ եմ բոլոր տոներն ուրախ ու ճաշակով նշելուն:

Արշակ Հակոբյան 

Halloween-ի տոնը սկիզբ է առել Կելտական Բրիտանիայում, որը հետագայում նաև տոնվել է քրիստոնյա իմմիգրանտների կողմից, ովքեր ներգաղթել են Միացյալ Նահանգներ, իսկ քաղցրեղենի բաժանելը այժմ անծանոթներին, խորհրդանշել է այդ ներգաղթյալների կարիքը քաղցրեղենի ովքեր սկզբում չքավորության մեջ են եղել: Իմ կարծիքով դա բարի ու գեղեցիկ ավանդույթ է Ամերիկայում: Հայաստանում մարդիկ կարող են նույնպես նշել այն, կարծում եմ, բայց հասկանալով այդ տոնի խորհուրդը, որը միայն սարսափ դիմակահանդես չէ, այլ չքավորներին ու անտուններին ուտելիքներ բաժանելու և նրանց ուրախացնելու նպատակով:  

Սաթեն Միքաելյան.  «Լրատվական ռադիո»-ի հաղորդավար

 Ես ամենևին խնդիր չեմ տեսնում դրսից՝ այս դեպքում՝ Արևմուտքից տոների ներմուծմանը, բայց երբ դա լինում է լավ ու արժեքվոր բան,  Halloween-ը ոչ իմաստ ունի, ոչ էլ որևէ կերպ կարող է մեզ համար ընդունելի լինել, ու հետո նշողների մեծ մասն էլ ոչ դրա իմաստը գիտի, ոչ նշանակությունը, ասեմ ավելին՝ հայկական լիքը տոներ կան, որոնք իրանց ավանդույթներով շատ ավելի հետաքրքիր են ու եթե դրանք մի քիչ ձևափոխվեն, դառնան ժամանակակից շատ ավելի հետաքրքիր կլինի: 

Կարեն Ավագյան-ԱԺ պատգամավոր

Հելոուինը խորթ է մեր ազգային մշակույթին, ավանդույթներին։ Ինքս երբեք չեմ մասնակցել Հելոուին party-ների, սարսափազդու կերպարներով հանդես գալն էլ ինձ երբեք չի գերել։ Եթե ընկերներով լավ ուրախանալու ցանկցություն կա, ապա կարելի է ցանկացած օր հավաքվել ու տոն սարքել, և ոչ թե պրոպագանդել օտար մշակույթը

։

Անժելա Պողոսյան. լրագրող  

Վաղը նաև իմ ծնունդն է, եթե հասարակ օր լիներ ինձ համար, գուցե նշեի, բայց ընդհանուր գրեթե անտարբեր եմ: Ճիշտ չեմ համարում դրա դեմ ակցիաները կազմակերպելը, որովհետև դա իրականում ավելի է մեծացնում հետաքրքրվածների թիվը: Կարծում եմ՝ մեր իրականությանը դեռևս չընդգրկված տոն է , մի տեսակ արհեստական է և նշելը, և նշողների դեմ պայքարելը:  

Լիանա Բադալյան.  PR մասնագետ

Ես դեմ կխոսեմ… նախ մեր հավատքը մի կողմ դրած, որ ամբողջովին հակասում ա էդ տոն կոչվածին =))
ուզում եմ նշել հայկական ավանդական շատ գեղեցիկ, բայց մոռացված տոնի մասին՝ Ջանգյուլում-ի, որը կարելիա ասել հայկական հելոուիննա իրա տեսակով, բայց ավելի բարի ու առանց էդ ահասարսուռ ապուշ կերպարների: Էրեխեքը էլի հավաքվում են միասին, տնից- տուն գնում, կոնֆետներ նվեր ստանում ու բաժանում, երգում-ուրախանում: Հելլոուինը գովաբանելու ու խրախուսելու փոխարեն մեր ակումբները նույն հաջողությամբ ու հավեսով կարող են Ջանգյուլում կազմակերպել, երգեն-պարեն, հավեսով ժամանակ անցկացնեն:

Հայկ Սահակյան. Stop Club-ի տնօրեն. Ես դեմ չեմ նշելուն և ինքս էլ հաճախ տժժում եմ այդ օրը:

 

Արման Թաթոսյան. Ինձ անձամբ չի գրավում որպես տոն, որովհետև տոնելու առանձնապես բան չկա, բայց եթե մարդիկ կան, ովքեր դրանից ուրախանում են, էլի խնդիր չեմ տեսնում, ոչ էլ օտարամոլության դրսևորում եմ համարում, որովհետև մշակույթները միշտ էլ խառնվում ու թարմանում են։ Համարում եմ ավելի շատ կոմերցիոն նշանակության տոն, քան ինչ-որ հոգևոր-բարոյական արժեքների աղավաղման փորձ, որովհետև մեծ հաշվով տարվա մեջ մի օր վախենալու շորեր հագնելով բան չի փոխվում, մի մասը լիցքաթափվում են, մյուս մասը առաջին մասի հաշվին փող են աշխատում, հաջորդ օրը էլի նույն մարդիկ նույն կյանքով շարունակում են ապրել))

 

Սաթի Մարգարյան. ծրագրավորող

Լրիվ անտարբեր եմ, չեմ նշում սովորաբար, բայց նեյտրալ եմ վերաբերում նշել-չնշելուն: 

Մհեր Խաչատրյան. դերասան

Իմ կարծիքով ամեն մարդ ինքը պիտի որոշի՝ ինչ նշի, ինչ չէ: Ես երբեք չեմ նշել… ինձ համար անհետաքրքիր տոն է։

Անի Արամի. լրագրող

Ես դեմ չեմ, որ մարդիկ Հելոուինի օրն ուրախ նշում են, հավաքվում, դիմակավարված շրջում փողոցներում, բայց ինքս այս տոնը նշել չեմ սիրում: Եթե, անգամ, լինեի Անգլիայում կամ ԱՄՆ-ում, էլի չէի նշի: Այս տոնը ոչ մի կերպ իմ մշակութային առանձնահատկության կամ արժեհամակագրի հետ կապ չունի, իմ համար շատ օտար տոն է: Էս տոնի արժեքն իմ համար նույն է, ինչպես, օրինակ` աֆրիկյան մի անհայտ պետության անկախության օրը: Մի խոսքոս` անտարբեր եմ, ինքս չեմ նշում, ուրիշներ էլ ինչ ուզում են թող անեն:

 

Լրահոս

Դիտել ավելին