Կարևոր իրադարձություններ

ԶԼՄ-ները հաղորդել են Սիրիայում ԱՄՆ-ի կողմից առաջիկայում ցամաքային գործողություն սկսելու մասին

30 Հոկտեմբեր, 2015 21:11
ԶԼՄ-ները հաղորդել են Սիրիայում ԱՄՆ-ի կողմից առաջիկայում ցամաքային գործողություն սկսելու մասին

Սպիտակ տունը հոկտեմբերի 30-ին կհայտարարի Սիրիայում ցամաքային հատուկ գործողություններ իրականացնելու ծրագրերի մասին` «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբի դեմ պայքարի շրջանակում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը: Ավելի վաղ այս շաբաթ Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը հայտարարել էր, որ չի բացառում, որ ամերիկացի զինվորականներն իրենց աջակցող ընդդիմության ներկայացուցիչների հետ մասնակցեն ցամաքային գործողությունների` ընդդեմ ԻՊ-ի:

«Ինտերֆաքս»-ը տեղեկացնում է, որ ավելի վաղ ուրբաթ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ ՌԴ-ի համար անընդունելի է Սիրիայում ԱՄՆ-ի կողմից ցամաքային ռազմական գործողության իրականացումն այն դեպքում, եթե այն չհամաձայնեցվի սիրիական կառավարության հետ: Նա շեշտել է, որ «այս իրավիճակը երկար է տևում, և ունի դրույթներ, որոնցով մեր դիրքորոշումը սկզբունքայնորեն տարբերվում է ԱՄՆ-ից»:

 

Լրահոս

Դիտել ավելին