Կարևոր իրադարձություններ

Այսօրվա դրությամբ մթերվել է 213 հազար տոննա խաղող

30 Հոկտեմբեր, 2015 20:16
Այսօրվա դրությամբ մթերվել է 213 հազար տոննա խաղող

Օպերատիվ տվյալների համաձայն` 2015 թվականի հոկտեմբերի 30-ի դրությամբ, Հայաստանի Հանրապետությունում մթերվել է 213 հազար տոննա խաղող և արտադրվել է շուրջ 308 հազար տոննա ` նախորդ ամբողջ տարվա 261 հազար տոննայի խաղողի դիմաց։

Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հոկտեմբերի 30-ի դրությամբ մթերվել է 213 հազար տոննա խաղող, նախորդ ամբողջ տարվա 184 հազար տոննայի դիմաց։ Այսօրվա դրությամբ Հայաստանից արտահանվել է 9 հազար տոննա խաղող, նախորդ տարվա նույն ժամամանակահատվածի 5700 տոննայի դիմաց։

Խաղողի բերքահավաքի, ինչպես նաև մթերման և արտահանման աշխատանքներն ընթացքի մեջ են:

 
 

Լրահոս

Դիտել ավելին