Կարևոր իրադարձություններ

Աբդուլլահ Օջալանն արժանացել է իտալական IPB խաղաղության պարգեւին

30 Հոկտեմբեր, 2015 19:27
Աբդուլլահ Օջալանն արժանացել է իտալական IPB խաղաղության պարգեւին

Իտալիայի միջազգային խաղաղության գրասենյակը (IPB) Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանին արժանացրել է իր հիմնադրած խաղաղության պարգեւին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է IMC TV հեռուստաալիքը:

Այդ մասին գրասենյակի տարածած հայտարարության մեջ ասվում է. «Քրդերը Մերձավոր Արեւելքում ամենադժվարին պայմաններում պայքար են տանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հարձակումների եւ այլ ճնշումների դեմ: Քրդերի ազատության պայքարին աջակցելու համար քրդական շարժման կենդանի խորհրդանիշ Աբդուլլահ Օջալանին արժանացնում ենք խաղաղության պարգեւի»:

Ծրագրվում է IPB խաղաղության պարգեւը հանձնել 2016 թվականի հոկտեմբերի 26-27-ին անցկացվելիք «Եվրոպա, Թուրքիա եւ քրդեր» EUTCC միջազգային կոնֆերանսում:IPB-ն նաեւ հայտարարել էր Թուրքիայում նոյեմբերի 1-ին անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանն աջակցելու մասին:

 

Լրահոս

Դիտել ավելին