Կարևոր իրադարձություններ

330.000.000 դոլար. ներկայացվել է ապագայի լյուքս դասի օդանավի կոնցեպտը (լուսանկարներ)

30 Հոկտեմբեր, 2015 18:30
330.000.000 դոլար. ներկայացվել է ապագայի լյուքս դասի օդանավի կոնցեպտը (լուսանկարներ)

Բրիտանական Andrew Winch Designs դիզայներական ընկերությունը ներկայացրել է ապագայի լյուքս դասի շքեղ օդանավի իր տեսլականը, որը ստացել է «Հալո» անվանումն ու արժե 330 մլն դոլար:

Ինպես նշում է The Telegraph-ը, ֆուտբոլի դաշտի մեծությամբ օդանավում ստեղծված են բոլոր հարմարություններն ապրելու, հանգստանալու ու զվարճանալու համար:

Այն ունի 20 ննջասենյակ, աշխատասենյակներ, սպա սրահներ, կինոթատրոն, հանգստի գոտի:

Բացի այդ, դրա ընդարձակ պահեստում կարելի է տեղավորել զբոսանավեր, ուղղաթիռներ, մեքենաներ, մոտոցիկլետներ։

Հետաքրքրական է, որ ցանկության դեպքում «Հալոն» կարելի է իջեցնել ծովի մակերևույթի վրա` ստեղծելով արհեստական կղզու պատրանք։

A rendering shows Halo airborne over Monaco

A rendering shows Halo airborne over Monaco

 

Լրահոս

Դիտել ավելին