Կարևոր իրադարձություններ

Ջակարտայում, Կուալա Լամպուրում և Սինգապուրում անձրևը սմոգից մաքրել է օդը

30 Հոկտեմբեր, 2015 18:05
Ջակարտայում, Կուալա Լամպուրում և Սինգապուրում անձրևը սմոգից մաքրել է օդը

Կարճատև, սակայն ջրառատ անձրևը մաքրել է օդը Հարավարևելյան Ասիայի որոշ մասերում, որոնք ամիսներ շարունակ խեղդվում էին Ինդոնեզիայի անտառային հրդեհների հետևանքով առաջացած սմոգից։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Սոցցանցերում սկսել են հայտնվել Սինգապուրի, Կուալա Լամպուրի (Մալայզիա) և Ջակարտայի (Ինդոնեզիա) պարզ երկինքների լուսանկարները։

Անտառային հրդեհները դեռևս շարունակվում են։ Դրանց զոհերի թիվն արդեն հասել է 24-ի։ Ավելի քան կես մլն մարդ պայքարում է սուր շնչառական հիվանդությունների դեմ։

 

Լրահոս

Դիտել ավելին