Կարևոր իրադարձություններ

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

30 Հոկտեմբեր, 2015 17:44
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 29-ից 30-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպքերը բացահայտվել են:
 
Բացահայտվել է գողության` 10, խարդախության 6 և յուրացման 3 դեպք: 
 
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և գողության 1-ական դեպք: 
 
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 6-ը` ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
 
Այս մասին հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին