Կարևոր իրադարձություններ

Հունաստանի վարչապետը ԵՄ-ին մեղադրել է միգրացիոն ճգնաժամի դեմ ոչարդյունավետ պայքարի համար

30 Հոկտեմբեր, 2015 17:12
Հունաստանի վարչապետը ԵՄ-ին մեղադրել է միգրացիոն ճգնաժամի դեմ ոչարդյունավետ պայքարի համար

Հունաստանի վարչապեոտ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ ինքն ամաչում է միգրացիոն ճգնաժամի դեմ արդյունավետ պայքարելու Եվրոպայի անընդունակության համար: Աթենքի տեղեկատվական գործակալության հաղորդմամբ՝ այսպիսի հայտարարությամբ նա հանդես է եկել երկրի խորհրդարանում:

«Այս օրերին Էգեյան ծովի ալիքները ափ են նետում ոչ միայն երեխաների անկենդան մարմիններ, նրանք ափ են նետում եվրոպական մշակույթը: Ես ամաչում եմ այդ դրամայի դեմ արդյունավետ պայքարելու Եվրոպայի անընդունակության համար»,- ասել է Ցիպրասը:

«Այսօր (Եվրոպայի կողմից) թափվող արցունքները կեղծավոր են, քանի որ կան ոչ միայն մահացած երեխաներ, այլև ողջեր, որոնք այսօր գնում են փախստականների ճանապարհով,- նշել է Ցիպրասը:- հիմա մեր հիմնական առաջադրանքը հումանիտար ողբերգությունը սահմանափակելն է: Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է մեկուսացնել էքստրեմալ ռասիստական ձայները և´ Հունաստանում, և´ Եվրոպայում»:

 

Լրահոս

Դիտել ավելին