«Բարսելոնայի» ղեկավարությունը մտադիր չէ՝ ենթարկվել UEFA-ի պահանջներին՝ կապված երկրպագուների կողմից Կատալոնիայի անկախությունը խորհրդանշող դրոշներ մարզադաշտ բերելու հետ;
Ինչպես տեղեկացնում է Marca-ն՝ UEFA-ն արդեն 2 անգամ տուգանել է կապտանռնագույններին՝ երկրպագուների կողմից դրոշը մարզադաշտ բերելու պատճառով: Սակայն ակումբը մտադիր է թույլ տալ երկրպագուներին՝ ՉԼ-ի խմբային փուլի ԲԱՏԷ-ի հետ տնային խաղից առաջ 20 հազար դրոշ օգտագործել: Խաղը կայանալու է նոյեմբերի 4-ին:
Նշենք, որ կատալոնացիների այս քայլը նոր տուգանքների կբերի, սակայն խոսքը ոչ թե մարզադաշտի որակազրկման մասին է, այլ՝ ֆինանսական տույժերի: