Կարևոր իրադարձություններ

Հայրենիքը սիրում են գիտակցությամբ ու սրտով

30 Հոկտեմբեր, 2015 13:09
Հեղինակ՝ Զոհրապ Եգանյան
Հայրենիքը սիրում են գիտակցությամբ ու սրտով

Հայաստանում թերևս տեղ չկա, որ եղած չլինեմ, շատ եմ սիրում շրջել մեր երկրի տարբեր հատվածներով ու խոստովանեմ, որ ամեն անգամ նոր բան ես բացահայտում քեզ համար, սկսում ես ավելի շատ սիրել քո երկիրը, քո հայրենակիցներին:
2009թ ն էր, նոր էի վերադարձել ծառայությունից ու բախտ վիճակվեց մասնակցելու երեկոյան մի դպրոցի դասընթացներին, որի շրջանակներում դասախոսություն կարդացող փորձագետները պնդում էին, որ Արցախի ազատագրված տարածքները իսկապես սեփական հող ընկալելու համար պետք է գոնե մեկ անգամ տեսնել այն ու գնացինք Շոր Շահումյան (Քարվաճառ): Այդ օրվանից հետո, մեր հայրենիքի այդ հատվածն իմը դարձավ ոչ միայն գիտակցությամբ, այլև՝ սրտով: Այս համատեքստում շատ կարևոր քայլ է «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» ի Արցախի հարավում կառուցվելիք ուսումնա-արտադրական բազայի շինարարությունը, սա ոչ միայն կարևոր է զուտ որպես կրթական կենտրոն, այլ այն, որ մեր ուսանողները հնարավորություն կունենան տևական ժամանակ ապրել ու ուսանել հենց այն հողերի վրա, որոնք պատմականորեն եղել են մերը, բայց ժամանակին չեն ներառվել ԼՂԻՄ ի կազմում ու այսօր մենք այն անվանում ենք ազատագրված տարածքներ: Հայրենիքը սիրում են գիտակցությամբ ու սրտով, ես կարծում եմ, որ սրտով սիրելու ու քոնը համարելու համար պետք է անպայման տեսնել այն:

 

Լրահոս

Դիտել ավելին