Կարևոր իրադարձություններ

Հովհաննես Մարգարյանն առաջարկում է միայն նույնականացման քարտ ունեցողներին անձնագրեր տրամադրել

30 Հոկտեմբեր, 2015 12:59
Հովհաննես Մարգարյանն առաջարկում է միայն նույնականացման քարտ ունեցողներին անձնագրեր տրամադրել

Անդրադառնալով նույնականացման քարտով քաղաքացիների հանրաքվեին մասնակցելու իրավունքին, «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն ԱԺ ճեպազրույցների ժամանակ այսօր աասաց, որ դրա հետ կապված իրենք առաջարկում են, որ այն մարդիկ, ովքեր ունեն նույնականացման քարտ և չունեն անձնագիր, հաշվարկվեն և նրանց տրամադրվեն անձնագրեր: «Սա լուծումներից ամենակարճ լուծումն էր, և որևէ օրենք պետք չէր փոխել»,-ասաց նա: Հովհաննես Մարգարյանը մտահոգ է նաև ցուցակների ուռճացված լինելու հարցում, ինչը լրացուցիչ կասկածի տակ է դնում հանրաքվեն, և պատկան մարմինները պետք է լրացուցիչ ուսումնասիրություն անեն և ներկայացնեն հիմնավորումներ: Պատգամավորը նշեց, որ առաջիկայում կլինի «Հայկական վերածննդի» խորհրդի նիստը և առաջիկայում կհայտարարեն, թե ով է լինելու շտաբի պետը:

 

Լրահոս

Դիտել ավելին