Կարևոր իրադարձություններ

Էրեբունիում մահափորձի ենթարկված 4 երիտասարդներից 2-ը դուրս են գրվել

30 Հոկտեմբեր, 2015 11:47
Էրեբունիում մահափորձի ենթարկված 4 երիտասարդներից 2-ը դուրս են գրվել

yerkir.am-ը գրում է. 

Հոկտեմբերի 25-ի երեկոյան Էրեբունիում կրակոցներից տուժած 4 երիտասարդներից երկուսը դուրս են գրվել 1-ին համալսարանական հիվանդանոցից: Այս մասին yerkir.am-ին հայտնեցին հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքից:

Տուժածներից  ծանր է 27-ամյա Վահագն Գեւորգյանի վիճակը, ով «որովայնի խոռոչի թափանցող հրազենային վնասվածք, ներքին արյունահոսություն» ախտորոշմամբ տեղափոխվել էր «Էրեբունի» ԲԿ: Նա դեռևս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին և լույս 26-ի գիշերը հրազենային վնասվածքներով բժշկական կենտրոն է տեղափոխվել 4 անձ՝ Վ.Գևորգյանը, Ա.Սրապիոնյանը, Ա.Ավագյանը և Վլ.Գևորգյանը։ Քննությամբ պարզվել է, որ նրանց հրազենային վնասվածքներն ստացել են հոկտեմբերի 25-ի ուշ երեկոյան՝ բուքմեյքերական գրասենյակում։

Ավելին՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին