Կարևոր իրադարձություններ

Բարսելոնան ցանկանում է ձեռք բերել Միլանի նախկին հարձակվողին

30 Հոկտեմբեր, 2015 11:05
Բարսելոնան ցանկանում է ձեռք բերել Միլանի նախկին հարձակվողին

«Միլանի» նախկին հարձակվող Ալեշանդրե Պատոն, ով այժմ հանդես է գալիս «Սան Պաուլոյում», հայտնվել է «Բարսելոնայի» հետաքրքրության շրջանակում, հայտնում է sport.es-ը:

Կատալոնացիները փոխարինող են փնտրում իրենց հարձակվողներ Մեսսիի, Նեյմարի և Սուարեսի համար, և բրազիլացու թեկնածությունը թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեին համապատասխան է թվում:

Հիշեցնենք, որ Պատոն պնդում էր, որ ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրը քիչ էր մնում հայտնվեր «Մանչեսթեր Յունայթեդում»:

 

Լրահոս

Դիտել ավելին