Բաղդադում փախստականների ճամբարի հրթիռակոծման հետևանքով զոհվել է 23 մարդ։ Այս մասին հայտարարել է Իրաքի Զինված ուժերի ներկայացուցիչը։ Մի քանի տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել՝ փոխանցում է BBC-ն։
«Մոջահեդին է-Հալկ» իրանական կազմակերպության մամլո քարտուղար Շահի Գոբադիի խոսքով՝ ճամբարի վրա ընկել է առնվազն 80 հրթիռ։
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին արդեն խոստացել է օգնել տուժածներին ու զոհերի հարազատներին, ինչպես նաև կոչ է արել Իրաքի իշխանություններին ուժեղացնել ճամբարի անվտանգությունն ու գտնել հարձակման մեղավորներին։
Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գործակալությունը հանդես է եկել կտրուկ դատապարտմամբ և կոչ արել պատասխանատվության ենթարկել մեղավորներիհն։ Ներկա պահին դեռ ոչ ոք չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։