Կարևոր իրադարձություններ

Ինչու է աշխատանքից ազատվել սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարը. «Հրապարակ»

09 Հոկտեմբեր, 2015 08:09
Ինչու է աշխատանքից ազատվել սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարը. «Հրապարակ»

Աշխատանքից ազատվել է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Մհեր Անանյանը։ Այդ որոշումը երեկ գործադիրի   հաստատմանը ներկայացրեց սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը։ Անանյանը սպորտի նախարարություն էր եկել Դատական դեպարտամենտի ֆինանսատնտեսական վարչությունից՝ այս գերատեսչության հետ կապված մեծ կոռուպցիոն սկանդալից առաջ։ Նա նախկին նախարար Յուրի Վարդանյանի ընկերոջ տղան է, եւ համարվում էր Յուրի Վարդանյանի մարդը։ Ոմանք «մրսում» էին միջոցառումների ժամանակ նրան Ծառուկյանի կողքին տեսնելով, բայց նախարարությունում Անանյանին հարգում էին եւ ուժեղ ֆիգուր համարում։ Նախարարության մեր ընկերները պատմում են, որ Անանյանի պաշտոնանկությունն սպասելի էր Գաբրիել Ղազարյանի գալուն պես։ Մանավանդ, որ նա աշխատանքային հետաքրքիր առաջարկներ ուներ, սակայն մնաց Գաբրիել Ղազարյանի առաջարկով։ «Ինձ այլ աշխատանք են առաջարկել, որի մասին կիմանաք առաջիկայում»,- ազատվելու պատճառն այսպես ներկայացրեց Մհեր Անանյանը։ «Բայց Դուք նախկինում էլ առաջարկներ ունեիք, ինչո՞ւ որոշեցիք հիմա գնալ» հարցին էլ պատասխանեց, որ առաջարկներ միշտ են եղել, բայց այս մեկն ավելի ընդունելի էր։

 

Լրահոս

Դիտել ավելին