Կարևոր իրադարձություններ

Գյումրիում սպանված Ավետիսյանների ազգականը դեռ չի համաձայնում վերադառնալ իր տուն. «Ժողովուրդ»

30 Հոկտեմբեր, 2015 09:43
Գյումրիում սպանված Ավետիսյանների ազգականը դեռ չի համաձայնում վերադառնալ իր տուն. «Ժողովուրդ»

Այս տարվա հունվարի 12-ին Գյումրիում սպանված Ավետիսյանների ազգականը՝ Կարինե Ավետիսյանը, դեռ չի համաձայնում վերադառնալ իր տուն։ Հիշեցնենք, նա բնակվում է նույն այն բակում, որտեղ ժամանակին ապրել Է ոճրագործության զոհ դարձած Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքը։ «Դեռ պարիսպը չեն դրել, սպասում եմ, տեսնենք, ինչ կլինի, իսկ հիմա քեռուս տանն եմ մնում։ Մենակ մարդ եմ ու չգիտեմ Էլ ոնց եմ կարողանալու գնալ այնտեղ և ապրել»,– «Ժողովուրդ»–ի հետ զրույցում ասաց Կարինե Ավետիսյանը։ Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի անդամներին, այդ թվում երկու մանկահասակ երեխաներին սպանել Էր Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին