Կարևոր իրադարձություններ

Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցները տարածում են ՌԴ միգրացիոն ծառայության պետական ծրագրի բուկլետներ. «Ժամանակ»

30 Հոկտեմբեր, 2015 09:15
Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցները տարածում են ՌԴ միգրացիոն ծառայության պետական ծրագրի բուկլետներ. «Ժամանակ»

«Ըստ տարածված լուրերի՝ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի հրահանգով քաղաքապետարանի աշխատակիցները  սկսել են քաղաքում տարածել Ռուսաստանի Դաշնության միգրացիոն ծառայության պետական ծրագրի բուկլետները։ Այս կապակցությամբ մեր հարցին Դարբինյանը պատասխանեց. «Հնարավոր չի տենց բան։ էդպիսի բան ոչ եղել ա, ոչ էլ կլինի։ Վանաձորում ոչ մեկի կողմից նման բուկլետ չի բաժանվել»։ Նա հավաստիացրեց, որ Վանաձորից արտագաղթ չկա, իսկ մեր հարցին՝ որովհետև վանաձորցիները լա՞վ են ապրում, հակադարձեց. «Դուք ձեր հետևություններն իմ փոխարեն մի արեք»:


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին