Կարևոր իրադարձություններ

Հայաստանի հարկային մուտքերի 65 տոկոսը ապահովում է հարկ վճարող տնտեսվարողների 1 տոկոսը. «Ժողովուրդ»

30 Հոկտեմբեր, 2015 08:49
Հայաստանի հարկային մուտքերի 65 տոկոսը ապահովում է հարկ վճարող տնտեսվարողների 1 տոկոսը. «Ժողովուրդ»

ՀՀ հարկային ծառայության հրապարակած տվյալներից պարզվում Է, որ Հայաստանի հարկային մուտքերի 65 տոկոսը ապահովում է հարկ վճարող տնտեսվարողների 1 տոկոսը։ Այսինքն՝ Հայաստանում շրջանառվող գումարների առնվազն երկու երրորդը եւս տնտեսվարողների վերը նշված մեկ տոկոսն Է տնօրինում։ Ի դեպ, շրջանառվող գումարների մեջ են մտնում նաեւ արտերկրից եկող տրանսֆերտները, քանի որ այդ գումարները եւս, ի վերջո, հայտնվում են նշված «ընտրյալների» գրպաններում։ Հենց այս փաստն Է պատճառը, որ Հայաստանի տնտեսությունն այսօր շնչահեղձ Է լինում։

 

Հայաստանում ոչ մի տնտեսվարող այսօր չի կարող զարգանալ, եթե ուղղակի կամ անուղղակի կապված չէ նշված մեկ տոկոսի սեփականատերերի հետ։ Սակայն իրավիճակի ողբերգությունը կայանում է նրանում, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերը, ներկա իշխանությունների պայմաններում ոչ էլ նշմարվում են, քանի որ իշխանություն ասվածը՝անձերի տեսքով, հենց նույն այդ մեկ տոկոսի սեփականատերերն են:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին