Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ դեսպանատունը հավելյալ տեղեկատվություն է խնդրել ցուցարարների դեմ հարուցված քրգործի վերաբացման մասին. «Հայկական ժամանակ»

30 Հոկտեմբեր, 2015 08:40
ԱՄՆ դեսպանատունը հավելյալ տեղեկատվություն է խնդրել ցուցարարների դեմ հարուցված քրգործի վերաբացման մասին. «Հայկական ժամանակ»

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ՀՀ կառավարությունից խնդրել է իրենց տրամադրել հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերի առթիվ ցուցարարների դեմ հարուցված քրգործի վերաբացման մասին հավելյալ տեղեկատվություն։


Այս մասին, պատասխանելով մեր գրավոր հարցմանը, հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից և հավելել. «Մենք, օրինակ՝ ցանկանում ենք տեղեկանալ գործերի քննության մակարդակի և ծավալների մասին հավաստիանալու, որ ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման մեղադրանքները քննվում են ցուցարարների գործերի հետ նույն խորությամբ։ Մենք ակնկալում ենք ոստիկանության և ցուցարարների գործերի բաց, թափանցիկ և արհեստավարժ քննություն ոստիկանության և պատկան մարմինների կողմից։ Ակնկալում ենք նաև, որ ցուցարարների գործերի քննությունն իրականացվի ցուցարարների իրավունքների գիտակցմամբ, մասնավորապես հաշվի առնելով ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված ազատ հավաքների, մտահոգությունները հրապարակավ արտահայտելու և հանրային անվտանգության հարցերը:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին