Segodnya.ua-ի փոխանցմամբ՝ ուկրաինացի սահմանապահները Սլովակիայի հետ սահմանին ձերբակալել են չորս մարդու, որոնք փորձել են անցնել արգելապատնեշի վրայով, որը գտնվում է պետական սահմանից 150 մետր հեռավորության վրա։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունը։
Սահմանային գոտում անծանոթների հայտնվելու մասին հայտնել են տեղաբնակները, ինչից հետո դեպքի վայր է ժամանել արձագանքման խումբը, որոնք էլ ձերբակալել են 4 մարդու։ Պարզվել է, որ նրանք Թուրքիայի քաղաքացիներ են և մեկ ընտանիքի անդամ։ Նրանց ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն։ Թուրքիայի քաղաքացիները հայտնել են, որ Ուկրաինայում գտնվում են օրինական հենքով ու ունեն համապատասխան փաստաթղթեր։