Կարևոր իրադարձություններ

Բաքվի Վերաքննիչ դատարանը Խադիջա Իսմայիլովայի բողոքը կդիտարկի նոյեմբերի 19-ին

29 Հոկտեմբեր, 2015 22:02
Բաքվի Վերաքննիչ դատարանը Խադիջա Իսմայիլովայի բողոքը կդիտարկի նոյեմբերի 19-ին

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանցի լրագրողուհի Խադիջա Իսմայլովայի բողոքարկման դիտարկումը հետաձգվել է նոյեմբերի 19-ին։ Այսօր նման որոշում ընդունել է Բաքվի Վերաքննիչ դատարանը։

Հաղորդվում է, որ նիստի ժամանակ Իսմայիլովային պահել են հարևան ապակյա սենյակում, որի առջև կանգնած է եղել անվտանգության 20 աշխատակից, որոնք թույլ չեն տվել տեսնել Խադիջային։ Չնայած դրան՝ լրագրողուհուն հաջողվել է դահլիճին ցույց տալ թղթի մի կտոր, որի վրա գրված է եղել. «Նրանք կործանեցին ընտրությունները»։

Խադիջա Իսմայլովան հնարավոր մեղադրանքներով դատապարտվել է 7.5 տարվա ազատազրկման «հարկերից խուսափելու, խարդախությունների ու չարաշահումների» համար։

 

Լրահոս

Դիտել ավելին