Կարևոր իրադարձություններ

Գիտնականն իր առողջության գնով հայտնաբերել է աշխարհում առաջին թունավոր գորտը

29 Հոկտեմբեր, 2015 22:44
Գիտնականն իր առողջության գնով հայտնաբերել է աշխարհում առաջին թունավոր գորտը

Բրազիլիայում հայտնաբերվել է աշխարհում առաջին թունավոր գորտը: Ի տարբերություն շատ թունավոր երկկենցաղների (թունավորվում են դրանց մաշկին կամ թքին կպչելիս)՝Corythomantis greening-ը կարող է վերին շուրթի հատուկ փշերով գիտակցաբար թույն ներմուծել իր թշնամիների օրգանիզմ: Բացահայտման մասին հաղորդվում է Current Biology ամսագրում:

Բրազիլիայի հարավարևմտյան Գոյտակազիս անտառում դաշտային աշխատանքների ժամանակ կենսաբան Կառլոս Խարեդը՝ բրազիլական Բութանթան համալսարանից, գետնից գորտի է բարձրացրել, որի փշերը աննկատ քերծել են նրա ձեռքը: Ուժեղ ցավը տևել է մոտ 5 ժամ: Գիտնականները պարզել են, որ Corythomantis greening-ի թույնը երկու անգամ ուժեղ է, քան բոժոժավոր օձինը:

Նույն անտառում կենսաբանները հայտնաբերել են մեկ այլ թունավոր թունավոր գորտ՝ Aparasphenodon brunoi: Պարզվել է՝ նրա թույնն ավելի հզոր է՝ 25 անգամ ուժեղ, քան բոժոժավոր օձինը:

Corythomantis greening-ը և Aparasphenodon brunoi-ն ցեղակիցներ չեն:

 

Լրահոս

Դիտել ավելին