Կարևոր իրադարձություններ

ՌԴ-ին մեկուսացնելն անիմաստ է, նրա հետ պետք է զրուցել, հատկապես երբ համաձայն չեք. Սարկոզի

29 Հոկտեմբեր, 2015 22:22
ՌԴ-ին մեկուսացնելն անիմաստ է, նրա հետ պետք է զրուցել, հատկապես երբ համաձայն չեք. Սարկոզի

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին արևմտյան երկրներին կոչ է արել չմեկուսացնել Ռուսաստանին, այլ կատարել  ընտրություն հօգուտ երկխոսության և մերձեցման՝ շեշտելով, թե իրարից  առանձնանալը սխալ է, և որ ՌԴ-ն ու Ֆրանսիան միասին աշխատելու  անհրաժեշտություն են զգում, հաղորդում է  ՏԱՍՍ-ը:

«Պետք չէ հիմա վերադառնալ այն փորձությունների պատճառներին,  որոնց  ենթարկվում են մեր հարաբերությունները,  սա յուրաքանչյուրի պատասխանատվությունն է:  Ամեն անգամ, երբ  տարաձայնություն է առաջանում մեր միջև, ես երկու ձայն եմ լսում՝  կամ առճակատում, կամ երկխոսություն, կամ սա բաժանում  է, կամ  մերձեցում», -Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում (ՄԳԻՄՈ) դասախոսության ժամանակ հայտարարել է Սարկոզին, այնուհետ շարունակել. «Ռուսաստանին մեկուսացնելն անիմաստ է, դրանում ես համոզվել եմ շատ ամուր: Ռուսաստանի հետ պետք է երկխոսել, զրուցել, հատկապես երբ համաձայն չեք»:

Սարկոզին շեշտել է, թե ինքը երբեք չի պատկանել  նրանց թվին, ովքեր վտանգ են տեսել  Ռուսաստանի՝ միջազգային հարթակ  վերադարձի մեջ, քանի որ միշտ համարել է, որ Ռուսաստանի ճակատագիրը համաշխարհային հզոր գերտերություն լինելն է, ոչ թե տարածաշրջանային: Այստեղ ի գիտություն ՌԴ-ի, Սարկոզին նշել է՝  սա ենթադրում է, որ պատասխանատվությունն էլ պետք է համաշխարհային գերտերության լինի: 

Հավելենք, որ Ֆրանսիայի նախկին նախագահը  հանդիպում է ունեցել  նաև ռուս գործընկերոջ հետ:  Սարկոզին և Պուտինը համաձայնել են, որ չնայած տարաձայնություններին իրենց հաջողվել է ընդհանուր հայտարարի գալ:

 

Լրահոս

Դիտել ավելին