Կարևոր իրադարձություններ

Մարմնի որ հատվածներին են տղամարդիկ և կանայք թույլ տալիս հպվել

29 Հոկտեմբեր, 2015 22:11
Մարմնի որ հատվածներին են տղամարդիկ և կանայք թույլ տալիս հպվել

Ֆինլանդիայից և Մեծ Բրիտանիայից գիտնականները պարզել են, թե տարբեր եվրոպական երկրներում կանանց և տղամարդկանց մարմնի որ մասերն են թույլատրելի հպման համար, այդ թվում՝ հարազատների և անծանոթների կողմից: Այս մասին հաղորդում է Popular Science-ը: Փորձի մասնակիցներին խնդրել են սխեմատիկ քարտեզի վրա կարմիրով նշել մարմնի այն հատվածը, որին թույլ կտան հպվել:

Պարզվել էլ, որ որքան մտերիմ են հարաբերությունները, այնքան քիչ են մարմնի վրա հպման արգելվող հատվածները: Էրոգեն գոտիները բաց են եղել միայն զուգընկերների համար: Կանայք անծանոթ տղամարդկանց համար փակ են համարել իրենց մարմնի բոլոր հատվածները: Սակայն տղամարդիկ պատրաստ են եղել թույլ տալ կանանց հպվել իրենց մարմնի ցանկացած հատվածի:

Ամենաքիչը բրիտանացիներին է դուր գալիս, երբ իրենց հպվում են:

 

Լրահոս

Դիտել ավելին