Կարևոր իրադարձություններ

Facebook-ը վերջապես կդադարեցնի Candy Crush խաղալու հրավերներ ուղարկել

29 Հոկտեմբեր, 2015 21:27
Facebook-ը վերջապես կդադարեցնի Candy Crush խաղալու հրավերներ ուղարկել

Facebook սոցիալական ցանցը վերջապես վերջ կտա օգտատերերին Candy Crush և այլ խաղեր խաղալու հրավերներ ուղարկելուն:

The Independent-ը հայտնում է, որ համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել հայտնի սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, երբ Հնդկաստանում հանդիպումներից մեկի ժամանակ նրա առաջ այս հարցը բարձրացրել է հնդիկ օգտատերը:

Դա տեղի կունենա սոցցանցի առավել սփամային մասերից ձերբազատվելու նախաձեռնության շրջանակներում, ինչը, սակայն, տեղի կունենա աստիճանաբար:

 

Լրահոս

Դիտել ավելին