Կարևոր իրադարձություններ

Միլիարդատերերի ժառանգները. աշխարհի ամենահարուստ 5 աղջիկները (լուսանկարներ)

29 Հոկտեմբեր, 2015 21:33
Միլիարդատերերի ժառանգները. աշխարհի ամենահարուստ 5 աղջիկները (լուսանկարներ)

Wnews.am-ը գրում է.

Դեռ մանկության տարիներից նրանք գիտեն, ինչ է նշանակում Dow Jones-ի ինդեքսը և որ զբոսանավն է ավելի հարմար երեկոյան զբոսանքի համար: Միլիոնավոր դոլարների ժառանգները: Ովքեր են նրանք` աշխարհի ամենահարուստ աղջիկները:

Wnews.am-ն այսօր կպատասխանի այդ հարցին:

Շարլոտա Կազիրագի. Գեղեցկուհի Շարլոտեն XX-րդ դարի ամենագեղեցիկ կանանցից մեկի` դերասանուհի Գրեյս Քելիի թոռնուհին է, Մոնակոյի արքայադուստրն է: Forbes-ը 25 ամյա Շարլոտեյին անվանել է ամենագեղեցիկ արքայադուստրն աշխարհում, նրա կարողությունը գնահատվում է 6 մլրդ: Այս աղջիկը համարվում է նաև նորաձևության իկոնա և դարձել է Gucci նորաձևության տան դեմքը:

Իվանկա Թրամփ. Դոնալդ Թրամփի դուստրը, նա համարվում է Թրամփի աջ ձեռքը: Ի տարբերություն այլ միլիոնատերերի աղջիկների` նա ոչ միայն չի ծախսում հոր փողերը, այլև զարգացնում է նրա բիզնեսը: Հայրը դստերն է վստահում իր բիզնեսը, քանի որ նա բազմիցս արդարացրել է իրեն և լավ է հասկանում բիզնեսի նրբությունները: Իվանկան նաև մոդել է, արտադրում է իր ապրանքանիշի կոշիկներ, պայուսակներ և հուշանվերներ: Թրամփի դուստրն ունի $2 մլրդ դոլլար կարողություն: 30-ամյա Իվանկան նաև ամուսնացած է և ունի երեխա:

Քիմ Քարդաշյան. Հայտնի փաստաբան Ռոբերտ Քարդաշյանի դուստրրը: Իր 14-ամյակը նա նշել է Մայքլ Ջեքսոնի տանը` Neverland-ում, իսկ 16-ում ծնողներից նվեր է ստացել շքեղ մեքենա: Այնպես որ, դեռ մանկուց  նա լավ գիտեր փողի արժեքը , պատահական չէ, որ հիմա էլ Քիմն ամենաշատ վաստակող կանանցից է: Նա հանդես է գալիս որպես դիզայներ, թողարկում է իր անվամբ օծանելիք , աքսեսուարներ և վարում է իր թոք-շոուն: Միայն անցած տարի Քիմն աշխատել է 18 մլն դոլար:

Թամարա Էկլոստոն. Formula1-ի սեփականատեր Բարի Էկլոստոնի դուստրը: Թամարան սպորտային մեկնաբան է: 28-ամյա աղջիկն իր քրոջ հետ հիմնադրել է սեփական պրոդյուսերական կենտրոնը, ինչպես նաև զբաղվում էանշարժ գույքի վաճառքով ողջ աշխարհում: Վերջերս նա գնել է 55-սենյականոց տուն` 1.5 մլրդ դոլար արժողությամբ:

Արիանա Ռոկֆելլեր. Ռոկֆելլերների ժառանգորդուհին չի սիրում հայտնվել հանրության առաջ, բացառություն են միայն բարեգործական միջոցառումները: 2011-ին 27-ամյա աղջիկը բացեց իր դիսայներական ստուդիան: 2 մլրդ կարողություն ունեցող Արիանան դրա 10%-ը մշտապես տրամադրում է  բարեգործությանը:

 Շարունակելի

 

Լրահոս

Դիտել ավելին