Կարևոր իրադարձություններ

Չինաստանն ու Գերմանիան Սիրիայի հետ կապված համաձայնության են եկել

29 Հոկտեմբեր, 2015 20:27
Չինաստանն ու Գերմանիան Սիրիայի հետ կապված համաձայնության են եկել

Հոկտեմբերի 28-ին, Չինաստանի վարչապետ Լի Կեցյան ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննարկել են Սիրիայի հակամարտությունը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Reuters-ին:

Չինաստանը բազմիցս նշել է, որ Սիրիայի հարցը պետք է կարգավորել առանց ուժային միջամտության: Վարչապետը նշել է, որ քաղաքական միջամտությունը որքան հնարավոր է շուտ պետք է կատարվի: Նշելով, որ շատ երկրներ են Սիրայի իրավիճակի կարգավորման իրենց տարբերակներն առաջարկել, Կեցյան հույս է հայտնել, որ բոլորով մեկ հայտարարի կգան և ՄԱԿ-ի օգնությամբ կմիջամտեն հարցի կարգավորմանը: Չինաստանի վարչապետն ընդգծել է, որ իրենք կառուցողական դիրք  ունեն:

Մերկելը համաձայնել է Կեցյանի հետ, և  ասել, որ անհապաղ պետք է գրագետ որոշում կայացնել:

 

Լրահոս

Դիտել ավելին