Կարևոր իրադարձություններ

Ֆիլիպ Կիրկորովը պարողների մրցույթ է հայտարարել

29 Հոկտեմբեր, 2015 19:38
Ֆիլիպ Կիրկորովը պարողների մրցույթ է հայտարարել

Ռուսաստանցի երգիչ Ֆիլիպ Կիրկորովը պատրաստվում է նոր համերգային շրջագայության, որը տեղի կունենա 2016-ի մարտին: Դրա համար նա գեղեցիկ շոու է պատրաստում, և ակտիվորեն պարողներ է փնտրում:

Կիրկորովը նշել է, որ ողջունվում են հմտություններն ակրոբատիկայում, բրեք դանսում, ինչպես նաև խորեոգրաֆիկ այլ ոճերում: Քասթինգը կիրականցնեն Cirque de Soleil բեմականցումների ռեժիսոր Ֆրանկո Դարգոնեն և խորեոգրաֆ Թոնի Թեստան:

«Ֆիլիպ Կիրկորովի «Ես» շոուն Franco Dragone-ի բեմադրությամբ, Tony Testa-ի օրիգինալ խորեոգրաֆիայով բաց քասթինգ է հայտարարում բալետի արտիստների (տղամարդկանց և կանանց) համար` պատրաստ փորձերի աշխատանքներին` 2015-ի նոյեմբերի 6-ին և հետո, Մոսկվայում համաշխարհային շնորհադեսին և դրան հետևող շրջագայությանը` 2016-ի մարտի 10-ից»,- գրել է Կիրկորովն Instagram-ի իր էջում:

 

Լրահոս

Դիտել ավելին