Կարևոր իրադարձություններ

Չինաստանում արդեն թույլատրվում է 2 երեխա ունենալ

29 Հոկտեմբեր, 2015 19:11
Չինաստանում արդեն թույլատրվում է 2 երեխա ունենալ

Չինական ընտանիքներին արդեն  թույլատրվում է երկու երեխա ունենալ: Այսպիսի որոշում է կայացրել երկրի Կոմունիստական կուսակցությունը: Այս մասին գրում է Lenta.ru-ն:

«Մեկ ընտանիք-մեկ երեխա» կազմակերպությունը, որը զբաղվում է Չինաստանում ծնունդների վերահսկմամբ, գործում է 1979 թ.-ից:

Այս կազմակերպության նպատակն էր սահմանափակել երեխաների ծնունդները, որպեսզի այն 2000թ.-ին չգերազանցեր 1.2 մլրդ-ը:

Ծրագիրն իրականացման ընթացքում  ճշգրտումների է ենթարկվել: Առաջադրված խնդիրը հիմնականում լուծվել է:

Այս ծրագիրը անցանկալի հետևանքներ է ունեցել ՝առաջացնելով գենդերային անհավասարություն: Չինացիները սկսել են աբորտ անել և հիմնականում ընտրում են տղա երեխաներին, որի հետևանքով այժմ Չինաստանում տղաներն աղջիկներից 20 մլն-ով շատ են: 

 

Լրահոս

Դիտել ավելին