Կարևոր իրադարձություններ

Երևանի Կոմիտասի պողոտայի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

29 Հոկտեմբեր, 2015 18:23
Երևանի Կոմիտասի պողոտայի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 29-ին, ժամը 17.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի 20-րդ շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է, ներսում գտնվող քաղաքացին չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակի հատակին հայտնաբերել են 1948 թ. ծնված Հ. Մ.-ի դին:

 

Լրահոս

Դիտել ավելին