Կարևոր իրադարձություններ

Ճանապարհային խոչընդոտները շրջանցող անօդաչու թռչող սարք է մշակվել Շվեյցարիայում

29 Հոկտեմբեր, 2015 18:25
Ճանապարհային խոչընդոտները շրջանցող անօդաչու թռչող սարք է մշակվել Շվեյցարիայում

MIT Technology Review-ի փոխանցմամբ՝ Ցյուրիխում գործող Շվեյցարական տեխնոլոգիական ինստիտուտի հետազոտողները մշակել են անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), որն ունակ է տիրույթում պլանավորել իր երթուղին։ ԱԹՍ-ի ստեղծման ժամանակ օգտագործվել է Firefly հարթակ, որի վրա տեղադրել են տեսախիցկներ, հեռավորության հաղորդիչներ ու աքսելերոմետր։

Առաջին թռիչքի ժամանակ համակարգը կարիք ունի օպերատորի, որպեսզի ալգորիթմը հիշի շրջակա միջավայրի եռաչափ քարտեզը։ Դրանից հետո համակարգն ունակ է ինքնուրույն պարզել տիրույթում ԱԹՍ-ի գտնվելու վայրը և ընտրել առավել օպտիմալ տարբերակը՝ իր ճանապարհին խուսափելով բոլոր խոչընդոտներից։

Հետազոտողները հայտարարել են, որ հետագայում մշակելու են ալգորթիմ, որն ԱԹՍ-ին հնարավորություն կտա խուսափել շարժվող խոչընդոտներից, ինչպիսիք են մարդիկ։

 

Լրահոս

Դիտել ավելին