Կարևոր իրադարձություններ

Մոլորակի վրա ամենաշատը որտեղ են կաթ օգտագործում

29 Հոկտեմբեր, 2015 18:10
Մոլորակի վրա ամենաշատը որտեղ են կաթ օգտագործում

Aspekty.net-ի փոխանցմամբ` Շվեդիայի, Դանիայի և Սկանդինավիայի մյուս երկրները աշխարհում կաթի առավելագույն քանակ են սպառում` օրական մոտ 1.6 բաժակ:

Մինչդեռ Կարիբյան ավազանի երկրները ամենաշատը սպառում են գազավորված և վնասակար այլ ըմպելիքներ: Դա պարզել են գիտնականները, որոնք պատրաստել են Երկրի տարբեր անկյուններում տարբեր ըմպելիքների սպառման մասին հաշվետվություն:

Նրանք պարզել են, որ մարդկանց աշխարհագրական դիրքը վճռական գործոն է համարվում օգտագործվող ըմպելիքների տեսակի և քանակի հարցում:

Հաշվետվության մեջ նշված է, որ Մեքսիկայում ու Կարիբյան ավազանի երկրներում գազավորված և տնային քաղցր ըմպելիքները սպառում են առավելագույն չափով: Մրգային հյութերն ավելի շատ օգտագործում են զարգացած երկրներում` ԱՄՆ, Գերմանիա, Ավստրալիա: Հյութ ամենաքիչը խմում են Կենտրոնական Աֆրիկայում ու Չինաստանում:

 

Լրահոս

Դիտել ավելին