Կարևոր իրադարձություններ

Տոկիոյի ավտոսրահում Toyota-ն ներկայացրել է ջրածնային ավտոմեքենա

29 Հոկտեմբեր, 2015 18:05
Տոկիոյի ավտոսրահում Toyota-ն ներկայացրել է ջրածնային ավտոմեքենա

Հոկտեմբերի 28-ին Տոկիոյում բացված Tokyo Motor Show-2015 44-րդ ավտոսրահում բնապահպանությունը և էներգիայի նոր տեսակները դարձել են ժամանակակից գլխավոր միտումները՝ հայտնում է RIA Novosti-ն:

Այնտեղ Toyota ավտոընկերությունը առաջին անգամ ցուցադրել է ջրածնով աշխատող FCV Plus կոնցեպտ-քարը, որն ունակ է «կիսվել» չօգտագործված էլեկտրականությամբ:

«Եթե կարճ ասենք, ապա դա մարտկոց է կամ էլեկտրակայան անիվների վրա: FCV Plus մեքենան ընդունակ է մշակել էներգիայի ավելցուկ և այն «տալ» բնակելի տան սպասարկման համար կամ «կիսվել» էլեկտրականությամբ շրջանի էներգացանցի հետ»,- բացատրել է ընկերության ներկայացուցիչը:

Մեքենան օգտագործման ժամկետի սպառումից հետո կարող է ծառայել որպես տնային գեներատոր:

2014 թվականին Toyota-ն սկսել է աշխարհում առաջին՝ ջրածնով աշխատող Mirai մեքենայի վաճառքը: Ավտոընկերությունը դա ներկայացնում է որպես ապագայի ավտոմեքենա, որի հիմնական առանձնահատկությունը ջրածնային շարժիչն է, որն աշխատում է ջրածնի և թթվածնի միացումից անջատված էներգիայի հաշվին: Վաճառքը սկսելուց առաջ շատերը կասկածում էին դրա պահանջարկի հաջողությանը արժեքի պատճառով՝ այն արժե 70 հազար դոլար: Toyota-ն հույս ուներ տարեկան վաճառել 400 այդպիսի ավտոմեքենա, սակայն մինչև աշուն պատվերների քանակը գերազանցել է 3000-ը:

2016 թվականին ջրածնային ավտոմեքենաների ոլորտում մրցակցությունն ավելի լարված կլինի: Honda ընկերությունը կսկսի իր մեքենաների վաճառքը:

 

Լրահոս

Դիտել ավելին