Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    385
    392

  • EUR

    408,5
    422,5

  • RUB

    4,86
    5,26

Կարևոր իրադարձություններ

Մոլդովայի վարչապետը հրաժարվել է սեփական նախաձեռնությամբ հրաժարական տալ

29 Հոկտեմբեր, 2015 16:34
Մոլդովայի վարչապետը հրաժարվել է սեփական նախաձեռնությամբ հրաժարական տալ

Մոլդովայի վարչապետ Վալերի Ստրելեցը հրաժարվել է հրաժարական տալ։ Այդ մասին նա հայտարարել է խորհրդարանում կառավարությանը վստահության քվեի քննարկումից առաջ՝ հայտնում է TASS գործակալությունը։

Երեկ կայացած Եվրոպական ինտեգրման դաշինքի հերթական նիստի ժամանակ դեմոկրատները վարչապետին առաջարկել էին ինքնակամ հեռանալ, որպեսզի նրա ղեկավարած նախարարների կաբինետը պաշտոնանկ չարվի կոռուպցիայի համար։

Այսօր խորհրդարանի օրակարգում դրված է կառավարության վստահության քվեի հարցը։

 

Լրահոս

Դիտել ավելին