Կարևոր իրադարձություններ

Դահուկորդները մեկնել են Ֆինլանդիա

29 Հոկտեմբեր, 2015 16:32
Դահուկորդները մեկնել են Ֆինլանդիա

Դահուկավազքի Հայաստանի հավաքականի անդամները մեկնել են Ֆինլանդիա, որտեղ կանցկացնեն հերթական ուսումնամարզական հավաքը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվական բաժինը՝ նշելով, որ թիմը ֆիննական Վուոկատի քաղաք է մեկնել մարզիչներ Արթուր և Ալլա Միքայելյանների գլխավորությամբ ու Ֆինլանդիայում հավաք կանցկացնի մինչ նոյեմբերի 15-ը:

Այնուհետ Սերգեյ Միքայելյանը և Միքայել Միքայելյանը կմասնակցեն Սաարիսելկայի միջազգային վարկանիշային մրցաշարին: Մինչ տարվա ավարտը, հայ դահուկորդներից Սերգեյ Միքայելյանը կմասնակցի նաև աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին:

Սերգեյը և Միքայելը դեկտեմբերի 11-13-ը կմասնակցեն նաև սկանդինավյան գավաթի խաղարկությանը և կվերդառնան հայրենիք:

 

Լրահոս

Դիտել ավելին