Կարևոր իրադարձություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Վրաստան

29 Հոկտեմբեր, 2015 16:24
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Վրաստան

Հոկտեմբերի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ընդառաջ Վիրահայոց թեմի հրավերին, կմեկնի Վրաստան:

Հոկտեմբերի 31-ին Թբիլիսիում Վեհափառ Հայրապետը կհանդիսապետի վերանորոգված Սուրբ Գևորգ եկեղեցու վերաօծման արարողությունը:

Այցի ընթացքում Նորին Սրբությանն ուղեկցելու են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե վարդապետ Անանյանը, Նորին Սրբության գավազանակիր Հոգեշնորհ Տ. Աղան աբեղա Երնջակյանը և Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Արժանապատիվ Տ. Վահրամ քահանա Մելիքյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին