Կարևոր իրադարձություններ

Չինական ընկերությունը ՀՀ այլընտրանքային էներգետիկայի բնագավառում ներդրումային ծրագիր կիրականացնի (լուսանկարներ)

29 Հոկտեմբեր, 2015 16:20
Չինական ընկերությունը ՀՀ այլընտրանքային էներգետիկայի բնագավառում ներդրումային ծրագիր կիրականացնի (լուսանկարներ)

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է էլեկտրաէներգետիկայի արտադրության ոլորտում գործող չինական TBEA ընկերության գլխավոր տնօրեն Լի Բյան Ցույին: 
Զրուցակիցները քննարկել են չինական ընկերության կողմից ՀՀ-ում ներդրումային ծրագրի իրականացման քայլերն ու հեռանկարները: Լի Բյան Ցույը նշել է, որ իրենք ուսումնասիրել են Հայաստանի էներգետիկ ոլորտը և շահագրգիռ են ներդրումային ծրագրի իրականացման գործում, այդ թվում՝ այլընտրանքային էներգետիկայի բնագավառում: 
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ողջունել է ՀՀ-ում ներդրումային ծրագիր իրականացնելու TBEA-ի նախաձեռնությունը և նշել, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է օժանդակել դրա կյանքի կոչմանը, ինչն իր հերթին կնպաստի հայ-չինական տնտեսական կապերի ընդլայնմանն ու ամրապնդմանը: 
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են հետագա փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցերի: 
TBEA-ը համարվում է էլեկտրաէներգիայի արտադրությամբ և բաշխմամբ զբաղվող աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկը: Այն արդյունավետ գործունեություն է ծավալում նաև ԱՊՀ երկրներում:

 

Լրահոս

Դիտել ավելին