Կարևոր իրադարձություններ

Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով վաղը կմեկնի Վրաստան

29 Հոկտեմբեր, 2015 14:51
Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով վաղը կմեկնի Վրաստան

Georgia Online-ի փոխանցմամբ՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ հետ միասին վաղն աշխատանքային այցով կժամանի Վրաստան։

Այցի շրջանակներում Հայաստանի նախագահը հանդիպումներ կունենա իր վրացի գործընկեր Գեորգի Մարգվելաշվիլու, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու ու խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլու հետ։

Նախագահական պալատում երկու երկրների ղեկավարները համատեղ հայտարարություններ կանեն ԶԼՄ-ների համար։ Ներկայումս հիմնական թեման հայտնի չէ։ Հնարավոր է՝ Հայաստանի նախագահը Թբիլիսիում կքննարկի իրանական գազը Վրաստան հասցնելու տարածաշրջանային նախագծին երկրի մասնակցության հարցը։

Սրանից առաջ Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարել է, որ նոյեմբերի կեսին մեկնելու է Իրան՝ քննարկելու Վրաստան իրանական գազամատակարարումների հարցը։ ԶԼՄ-ները հայտնում են, որ իրանական գազը Վրաստան կարող է հասնել Հայաստանի տարածքով։

 

Լրահոս

Դիտել ավելին