Կարևոր իրադարձություններ

Ռեալի երկրպագուների մեծամասնությունը կերկարաձգեր պայմանագիրը Նավասի հետ

29 Հոկտեմբեր, 2015 14:31
Ռեալի երկրպագուների մեծամասնությունը կերկարաձգեր պայմանագիրը Նավասի հետ

Իսպանական «Bernebeu Digital» պարբերականը կատարել է հարցում՝ պարզելու Մադրիդի «Ռեալի» երկրպագուների կարծիքը կոստառիկացի դարպասապահ Կեյլոր Նավասի հետ պայմանագիրը երկարաձգելու նպատակահարմարության վերաբերյալ։

 
Հարցման արդյունքներով հայտնի է դարձել, որ մասնակիցների 85 տոկոսը կողմ է նրա հետ պայմանագիրը երկարաձգելուն։
 
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «արքայական ակումբի» ղեկավարությունը Նավասին կառաջարկի երկարաձգել պայմանագիրը,ինչպես նաեւ կբարձրացնի դարպասապահի աշխատավարձը մինչեւ 2.5 մլն եվրո։
 

Լրահոս

Դիտել ավելին