Կարևոր իրադարձություններ

Հոկտեմբերի 30-ին Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա-Երզնկյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

29 Հոկտեմբեր, 2015 13:47
Հոկտեմբերի 30-ին Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա-Երզնկյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ երթևեկության բարելավման նպատակով 2015 թվականի հոկտեմբերի 30-ին Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա-Երզնկյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
 
Բաղրամյան պողոտայով դեպի Կասյան փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների համար նշված խաչմերուկում կարգելվի ձախ շրջադարձը դեպի Երզնկյան փողոց:

 

 

Լրահոս

Դիտել ավելին