Կարևոր իրադարձություններ

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

29 Հոկտեմբեր, 2015 13:46
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 28-ից 29-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքից բացահայտվել է 9-ը:
 
Բացահայտվել է գողության` 4, խարդախության` 8, գույքի դիտավորությամբ ոչնչացման` 1, յուրացման և խուլիգանության 2-ական դեպք: 
 
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության փորձի և գողության 1-ական դեպք: 
 
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 5-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
 
Այս մասին տեղեկացնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին