Կարևոր իրադարձություններ

Բաց կառավարման մրցանակ՝ ՀՀ կառավարությանը

29 Հոկտեմբեր, 2015 13:19
Բաց կառավարման մրցանակ՝ ՀՀ կառավարությանը

2015 թ. հոկտեմբերի 28-ին Մեքսիկայի Միացյալ Նահանգների Մեխիկո քաղաքում աշխատանքներն է սկսել «Բաց կառավարման գործընկերություն» (OGP) նախաձեռնության գլոբալ համաժողովը: Համաժողովին մասնակցում է հայաստանյան պատվիրակությունը՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանի գլխավորությամբ:

«Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության գլոբալ համաժողովի շրջանակում ամփոփվել են 2015 թ. մարտին մեկնարկած 2-րդ ամենամյա ԲԿԳ միջազգային մրցանակաբաշխության արդյունքները: Այս տարվա թեման է՝ «Հանրային ծառայությունների բարելավումը բաց կառավարման սկզբունքների գործածմամբ»:

Մրցանակաբաշխությանը մասնակցելու հայտ է ներկայացրել ԲԿԳ նախաձեռնության անդամ 66 երկրից ավելի քան 35-ը: Հայտերը գնահատում է 23 անդամից բաղկացած անկախ միջազգային պատվավոր ժյուրին: Այս տարի Հայաստանն առաջին անգամ մասնակցել է մրցանակաբաշխությանը և արժանացել բարձր մրցանակի՝ զբաղեցնելով տարածաշրջանում (Ասիա-Խաղաղօվկիանոսի) առաջին տեղը: Մրցանակների հանձնման արարողությանը ներկա է եղել Մեքսիկայի Միացյալ Նահանգների նախագահ Էնրիկե Պենյա Նիետոն, ով և հանձնել է մրցանակը:

Մրցանակաբաշխությանը Հայաստանը ներկայացրել է «Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի ստեղծում և ներդրում ՀՀ համայնքապետարաններում» նախաձեռնությունը: Մրցույթում ներկայացվել է «Խելացի համայնք» (Smart Municipality) անվանմամբ: Ծրագրի նպատակն է` Հայաստանի ՏԻՄ-երի գործունեության արդյունավետության բարձրացումը և բաց կառավարման միջոցով համայնքների բնակիչներին մատուցվող հանրային ծառայությունների բարելավումը:

ՀՀ կառավարություն

 

Լրահոս

Դիտել ավելին