Կարևոր իրադարձություններ

Հայաստանի նախագահի Twitter-ի կեղծ էջը ծաղրել է Ադրբեջանի նախագահի իսկական էջին. Global Voice(լուսանկարներ)

29 Հոկտեմբեր, 2015 13:18
Հայաստանի նախագահի Twitter-ի կեղծ էջը ծաղրել է Ադրբեջանի նախագահի իսկական էջին. Global Voice(լուսանկարներ)

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը տեսել է Ադրբեջանի կողմից իր երկրին վարկաբեկող գրառումներ Twitter-ում և զգացել, որ ժամանակն է այնտեղ տարածք ստեղծելու և անցնելու երկրի պաշտպանությանը: Սակայն Սարգսյանը, ի տարբերություն իր քաղաքական հակառակորդի, թվիթներ չի անում, այդ պատճառով հակահարված է հասցվել Սարգսյանի կեղծված էջով` սոցցանցում Հայաստանի պատիվը մեծացնելու համար: Այդ մասին հայտնում է globalvoices.org-ը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հաշիվը նախկին Խորհրդային Միության տարածաշրջանում սոցցանցի ամենազվարճալի էջերից է: Չնայած նկարների բացակայությանը, այնտեղի գռեհիկ պոռոտախոսությունները և թվիթի իմաստի սխալ ըմբռնումը (Ալիևի շատ քիչ թվիթներ են գտնվում 140 նիշի սահմանում) դրանք դարձնում է արժանի մրցակից Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի Instagram-ին:

Չափազանցություն չի լինի ասելը, որ Հայաստանը և Ադրբեջանը չեն սիրում միմյանց: Երկու երկրները արդեն ներգրավված են եղել Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքի համար պատերազմում` նախքան նույնիսկ Խորհրդային Միությունից 1991 թվականին անկախանալը։

Պատերազմը, որի համար Բաքուն և Երևանը միմյանց մեղադրում էին էթնիկ զտման, հազարավոր մահերի և միլիոնավոր տեղահանումների համար, տևել է մինչև 90-ականների կեսերը և այժմ սպառնում է նորից ժայթքել: Պաշտպան Ռուսաստանը, փոխանակ ավանդական իմաստով խաղաղարարի դեր կատարելու, խաղում է երկու կողմերի հակամարտության վրա` զենք վաճառելով Ադրբեջանին և պահպանելով ռազմաբազան Հայաստանում:

Երկկողմանի լարվածության ցուցիչ է Ալիևի Twitter-ը, որը պարբերաբար եռում է հակահայկական զայրույթով:

 
 

Լրահոս

Դիտել ավելին