Կարևոր իրադարձություններ

Զիդանը հայտնել է Եվրո-2016-ի իր վարկածով ֆավորիտներին

29 Հոկտեմբեր, 2015 13:14
Զիդանը հայտնել է Եվրո-2016-ի իր վարկածով ֆավորիտներին

Ոչ վաղ անցյալի անվանի ֆուտբոլիստ, «Ռեալի» 2-րդ թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտնել է, թե որ հավաքականներին է համարում Եվրոպայի 2016 թվականի առաջնության ֆավորիտներ:

«Ֆրանսիան Եվրո-2016-ի ֆավորիտ է համարվում, քանի որ հիանալի կազմ ունի, բացի այդ էլ սեփական հարկի տակ է հանդես գալու:

Գերմանացիները նույնպես ֆավորիտներ են, քանի որ Աշխարհի առաջնությունից հետո պահել են ընտրանու կորիզը:

Իսպանիայի հավաքականին նույնպես ֆավորիտ եմ համարում, քանի որ կազմում տաղանդավոր շատ ֆուտբոլիստներ կան»,- Զիդանի խոսքերն է մեջբերել «Shortlist»-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին