Կարևոր իրադարձություններ

Բենիտեսը թույլ չի տվել Ռամոսին՝ գարեջուր խմել

29 Հոկտեմբեր, 2015 13:04
Բենիտեսը թույլ չի տվել Ռամոսին՝ գարեջուր խմել

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ռաֆել Բենիտեսը արգելել է թիմի պաշտպան Սերխիո Ռամոսին՝ գարեջուր խմել, որպեսզի «Սելտայի» հետ արտագնա խաղից հետո դոպինգ-թեսթ հանձնի:

Ինչպես տեղեկացնում է ABC-ն՝ ֆուտբոլիստը պիտի մեզի անալիզ հանձներ, սակայն 1.5 ժամի ընթացքում դա անել չի կարղացել: Ռամոսին խորհուրդ են տվել՝ գարեջուր խմել, բայց Բենիտեսը արգելել է՝ ասելով, որ դրա պատճառով նա կկորցնի բոլոր աղերը:

Անձամբ Ռամոսին Բենիտեսի միջամտությունը դուր չի եկել, քանի որ ֆուտբոլիստների համար ստիմուլյացիայի այս մեթոդը սովորական է:

 

Լրահոս

Դիտել ավելին