Կարևոր իրադարձություններ

Վաղը Դուշանբեում տեղի կունենա ԱՊՀ երկրների վարչապետերի հանդիպումը

29 Հոկտեմբեր, 2015 12:54
Վաղը Դուշանբեում տեղի կունենա ԱՊՀ երկրների վարչապետերի հանդիպումը

ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների հերթական հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին Տաջիկստանի մայրաքաղաքում՝ հայտնում է հանրապետության ԱԳՆ ներկայացուցիչ Աբդուլֆայզ Ատոին։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։

«2015 թվականին Տաջիկստանի հանրապետությունը ստանձնել է հոկտեմբերի 30-ին Դուշանբեում ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների եզրափակիչ հանդիպման անցկացման պատասխանատվությունը»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ հանդիպմանը կքննարկվեն մոտ հեռանկարում մասնակից պետություների համագործակցության առաջնահերթ ուղղությունները։

ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հանդիպմանը նախատեսվում է քննարկել փաստաթղթերի 40 նախագծեր։ Յուրաքանչյուր չորրորդ նախագիծ ուղղված է տնտեսական ոլորտում համագործակցության հետագա ընդլայնման խորացմանը։

 

Լրահոս

Դիտել ավելին