Կարևոր իրադարձություններ

ՍԴՀԿ Կենտրոնական վարչության հանդիպումը Արամ Ա-Ի հետ

29 Հոկտեմբեր, 2015 12:50
ՍԴՀԿ Կենտրոնական վարչության հանդիպումը Արամ Ա-Ի հետ

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչության պատվիրակությունը հոկտեմբերի 28-ին այցելեց Անթիլիաս, որտեղ և հանդիպում ունեցավ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա-ի հետ:

Պատվիրակության կազմում էին՝ Կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Տիգրանյանը, փոխ-ատենապետ Սեպուհ Գալփաքյանը և վարչության անդամ Եղիկ Ճերեճյանը:

Մոտ ժամ տևած հանդիպման ընթացքում քննարկվեցին հայությանը հուզող մի շարք հարցեր, այդ թվում` Հայաստան-Սփյուռք հարաբերությունները և դրանք զարգացնելու ճանապարհները:

Կենտրոնական վարչության պատվիրակությունը Վեհափառ հայրապետի հետ կենտրոնացավ սիրիահայության խնդիրներին, դրանք լուծելու ուղիներին: Անդրադարձ եղավ նաև Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված Հայաստանի, Լիբանանի և Սփյուռքի այլ գաղթօջախներում կայացած միջոցառումներին ու նախաձեռնություններին և դրանց արդյունքներին:

 

Լրահոս

Դիտել ավելին