Կարևոր իրադարձություններ

Հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նստաշրջան՝ Մոսկվայում. մասնակցել է նաև Գորիկ Հակոբյանը

29 Հոկտեմբեր, 2015 12:44
Հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նստաշրջան՝ Մոսկվայում. մասնակցել է նաև Գորիկ Հակոբյանը

Մոսկվայում հոկտեմբերի 27-29-ը կայացել է ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի հերթական նստաշրջանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, քննարկվել են միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության, միջազգային կազմակերպված հանցավորության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, «փողերի լվացման» և այլ հանցագործությունների դեմ պայքարի հետ կապված հարցեր:

Նստաշրջանի աշխատանքներին ՀՀ ազգային անվտանգության ծառայության պատվիրակությունը մասնակցել է ԱԱԾ տնօրեն, գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանի գլխավորությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին